Միտք 5 տարի առաջ - 10:11 14-05-2021

Զոհված զինծառայողների ծնողները նորից կյանք են տալիս. «Արմենպրես»

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրի շրջանակում պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մոտ 70 զույգ ներկայում պետության աջակցությամբ բուժում է ստանում արտամարմնային բեղմնավորման կենտրոններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ օրեցօր դիմելիության ակտիվություն է նկատվում:

«Մոտ երեք ամիս առաջ սկսեցին առաջին զույգերը դիմել: Այդ ժամանակ հատ ու կենտ զույգեր էին գալիս: Հետո զգացինք, որ դիմողների քանակն ավելանում է: Այսօր օր չկա, որ ես զոհված զինծառայողների ծնող չընդունեմ: Նրանք ամենաթանկն են տվել պատերազմում և հիմա ցանկանում են օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունից և կրկին երեխա ունենալ: Պետությունն, ինչպես գիտեք, ամբողջ ծախսը ծածկում է, աջակցում է բոլոր հնարավոր մեթոդներով: Պետությունը հետազոտությունների համար նույնպես վճարում է, անկախ նրանից, իրենք կարող են հետո երեխա ունենալ թե, ոչ: Բուժման բուն գործընթացը, արտամարմնային բեղմնավորումը ևս անվճար է: Ներկայում 70 զույգ արտամարմնային բեղմնավորման կենտրոններում բուժում է ստանում՝ նախապատրաստվելով արտամարմնային բեղմնավորման: Ասեմ, որ դեռ արտամարմնային բեղմնավորման փուլին չհասած, բուժման փուլում արդեն ունենք երկու գրանցված հղիություն, որից մեկը մեր կենտրոնում է»,-ասաց Էդուարդ Համբարձումյանը:

Մանրամասները հետևյալ հղմամբ՝ https://armenpress.am/arm/news/1052276.html?fbclid=IwAR21XVJ2oZsj6OeqwnhidTHZpKCq0ka6ghFCJo0IiEOPs26E4VXTSr1GEPE

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից