Արտաքին 5 տարի առաջ - 22:40 11-05-2021

Թուրքիայում 7 տարվա ընթացքում 5 մարդ է սպանվել քրդերեն խոսելու համար

Թուրքիայում քրդերենի հետապնդումները պետության հովանավորչությամբ են տեղի ունենում և փորձ է արվում վախի ուժով լռեցնել քրդերեն խոսքը, այս մասին իր համոզմունքն է հայտնել քրդերենի և քրդական մշակույթի պահպանությանը նվիրված «Birca Bellek» կազմակերպության համանախագահ Միրզա Ռոնին:

Քուրդ ազգային կոնգրեսի 2006թ․ որոշմամբ՝ ամեն տարի մայիսի 15-ը նշվում է որպես Քրդերենի տոն։ Սակայն յուրաքանչյուր անգամ այդ օրվա առթիվ Թուրքիայում նաև սաստկանում է քրդերենի ու քրդերենով խոսողների նկատմամբ անհանդուրժողականությունը։

Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ քրդերենի ուսուցիչներ չեն նշանակում դպրոցներում, որտեղ քրդերենը առանց այդ էլ ընդամենը կամընտրական առարկա է։ Քրդերեն թերթերի, ամսագրերի ու հեռուստաընկերությունների գործունեությունն արգելվում է, իսկ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների խոսքում հնչած քրդերեն արտահայտությունները արձանագրվում են որպես «անհայտ լեզու»։

Բազմաթիվ քաղաքացիներ հարկադրված են լինում լքել իրենց բնակավայրերը քրդական ինքնության հետապնդումների պատճառով։ Ստամբուլում, Էրզրումում, Այդընում, Անկարայում, Ադանայում, Չանաքքալեում և այլ բնակավայրերում հեռախոսով, փողոցում, ընկերոջ կամ հարազատների հետ քրդերեն խոսելու պատրվակով մի քանի տասնյակ անձինք հեռացվել են ուսումնական հաստատություններից և նույնիսկ՝ ծեծի ու զինված հարձակումների ենթարկվել։ Նման հարձակումների արդյունքում վերջին 7 տարում առնվազն 5 մարդ մահացել է, շատերն էլ ամենատարբեր վնասվածքներ են ստացել։

Միրզա Ռոնիի համոզմամբ՝ քրդերենի նկատմամբ անհանդուրժողականության պատճառն այն է, որ այդ երկրում ընդհանրապես չի հանդուրժվում քրդերի գոյությունը։ Նրա խոսքով՝ քրդերենը Միջագետքի հնագույն լեզուներից մեկն է, իսկ թուրքական պետությունում մտահոգություն կա, որ քրդերենի ընդունված լինելու, առավել ևս՝ պետական կարգավիճակ ունենալու դեպքում, բնականբար, քրդերի գոյությունը հերքել արդեն հնարավոր չի լինի։ Այդ պատճառով էլ քրդական ինքնության դեմ համառ արշավ է իրականացվում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները