Արտաքին 1 տարի առաջ - 18:46 20-02-2025

Թուրքիայի խորհրդարանում քրդերեն բարևելն անգամ արգելված է

Թուրքիայի քրդամետ «Ժողովրդավարություն և հավասարություն կուսակցության» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզաի Թեմելին Մայրենի լեզվի միջազգային օրվա՝ փետրվարի 21-ի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Թուրքիայում բազմաթիվ լեզուներ են ճնշման տակ, իսկ քրդերենը ենթարկվում է ամենախիստ սահմանափակումների: Նա մատնանշել է քրդերենի հանրային օգտագործման լուրջ խոչընդոտները՝ նշելով, որ քրդերենը լիովին զրկված է կրթության իրավունքից և ենթարկվում է տարբեր արգելքների:

Թեմելին նշել է, որ մինչ Թուրքիայում որոշ փոքրամասնությունների լեզուներ ունեն կրթական և կիրառման որոշակի իրավունքներ, քրդերենը, չլինելով փոքրամասնության լեզու, լիովին զրկված է այդ իրավունքներից: Նա քննադատել է պետության պնդումը քրդերենի ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին՝ շեշտելով, որ պետության վերահսկողության տակ գտնվող TRT Kurdi հեռուստաալիքի գոյությունը բնավ չի լուծում խնդիրը, այլ ավելի է սահմանափակում քրդերենի ներկայությունը հանրային ոլորտում:

Աղբյուր՝ ermenihaber.am

Նա ընդգծել է, որ քրդական թատրոնները փակվում են, համայնքներին արգելվում է քրդերենով ծառայություններ մատուցել։

Հատուկ ուշադրություն դարձնելով խորհրդարանում քրդերենի սահմանափակումներին՝ Թեմելին դատապարտել է պատգամավորների կողմից նույնիսկ պարզ քրդերեն ողջույնի արգելքը: Նա ընդգծել է, որ խորհրդարանական ամբիոնը պետք է լինի սահմանադրորեն պաշտպանված անձեռնմխելիության հարթակ, սակայն այս սկզբունքը անտեսվում է, երբ խոսքը վերաբերում է քրդերենին: Նա հիշեցրել է, որ Թուրքիայում ապրում են միլիոնավոր քուրդ քաղաքացիներ, և պնդել, որ նրանց ներկայացուցիչները պիտի ունենան խորհրդարանում իրենց մայրենի լեզվով խոսելու բնական իրավունքը:

Թեմելին նաև քննադատել է խորհրդարանին հանրային ակնկալիքները չբավարարելու համար՝ նշելով, որ դրա օրակարգը հիմնականում կենտրոնացած է Սահմանադրական դատարանի կողմից նախկինում չեղյալ հայտարարված օրենքների վերաօրինականացման վրա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ