Միտք 5 տարի առաջ - 18:05 10-05-2021

Վերջին օրերին Հայաստանում մեծացել է պատվաստվել ցանկացողների թիվը

Առողջապահության նախարարությունից «Ազատության»-ը հայտնել են, որ քանի դեռ որևէ երկիր պարտադիր պատվաստանյութերի հստակ ցանկ դեռ չի ներկայացրել, սահմանափակումներ չկան, ընդգծելով, որ աշխարհի առջև այսօր գերխնդիրը համընդհանուր պատվաստման գործըթնացը հաջողելն է, որպեսզի կոտրվի վարակի շղթան։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր անգամ դեռ չկա պատվաստված լինելու պարտադիր պահանջ, ավելին՝ կա պատվաստանյութերիի խիստ անբավարարություն:

«Նման ընդհանուր մոտեցում չկա, թե որ պատվաստանյութերը պետք է ընդունեն, որը չընդունեն, որովհետև դրա համար հաշվի է առնվում նաև իրավիճակը պատվաստանյութերի գլոբալ շուկայում, որ կա խիստ անբավարարություն պատվաստանյութերի։ Դրանից ելնելով, այս պահի դրությամբ դեռևս չկա միասնական մոտեցում, թե որ պատվաստանյութերը կընդունեն, որը չեն ընդունի»,- Գայանե Սահակյանը ։

Ըստ պաշտոնական աղբյուրների, վերջին օրերին մեծացել է պատվաստվել ցանկացողների թիվը։ Զուգահեռաբար, նախորդ շաբաթների համեմատ, Հայաստանում նվազել են նաև կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերը։ Երեկ վարակվել է 83 մարդ։ Սակայն շարունակում է բարձր մնալ մահացության թիվը, երեկ մահացել է ևս 15 մարդ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում