copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:00 05-05-2021

Ապօրինի ծառահատման դեպք է բացահատվել

ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 3-ի երեկոյան շրջիկ ծառայություն իրականացնելիս Օղակաձև խաչմերուկում նկատել են «Ման» մակնիշի ավտոքարշակ, որը բեռնված էր փայտանյութով։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ստուգման նպատակով մեքենան կանգնեցրել են։ Դիլիջանում բնակվող 35-ամյա վարորդը սոճենու գերանների օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան, ապօրինի փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Ամենից շատ դիտված