Ներքին 3 տարի առաջ - 23:25 18-10-2022

Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժինը հոկտեմբերի 17-ին տեղեկություն է ստացել, որ Նոր Խաչակապ բնակավայրի վարչական տարածքում մի տղամարդ ծառեր է հատում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Սպիտակի բաժնի ծառայողներն անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալել և, հատած ծառերով բեռնված «ԼուԱԶ» մակնիշի բեռնատարով հանդերձ, բաժին են տարել Նոր Խաչակապ գյուղի 51-ամյա բնակչին: Պարզվել է, որ նա ծառերն ապօրինի հատել էր գյուղի վարչական տարածքից: Ըստ աղբյուրի՝ բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշվում է, որ վնասի չափը պարզվում է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում