Ներքին 4 տարի առաջ - 00:00 02-11-2022

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Ոստիկանությունը հոկտեմբերի 31-ին հաղորդում է ստացել, որ երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Հանքավանի, մյուսը՝ Մեղրաձորի բնակիչ, ապօրինի հատել են ծառեր և պատրաստվում են հանքավանցու շահագործած «ԶիԼ-131» բեռնատարով տեղափոխել նրա տուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Հրազդանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հանքավան բնակավայրում հայտնաբերվել է մոտ 10 խմ փայտանյութով բեռնված «ԶիԼ-131»-ը: «Վարորդը հայտնել է, որ մեղրաձորցի ընկերոջ հետ Հանքավան բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել են սոճիներ:

Պարզվել է, որ նրանք նախկինում ևս կատարել են ապօրինի ծառահատումներ և փայտանյութը տեղափոխել հանքավանցու տան բակ: Տղամարդիկ ձերբակալվել են: Փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ «ԶիԼ-131» բեռնատարի վրա տեղադրված է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի համարանիշ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ