«Արտ մյուզիք» արվեստի 12-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը նվիրված էր Արցախյան պատերազմի զինվորներին
copy image url

«Արտ մյուզիք» արվեստի 12-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը նվիրված էր Արցախյան պատերազմի զինվորներին

Ներքին 3 տարի առաջ - 10:54 04-05-2021

«Իմիջ Արտ Ստուդիո» պրոդյուսերական կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում արդեն 12 տարի տեղի է ունենում «Արտ մյուզիք» արվեստի մրցույթ-փառատոնը, որը վերջին 4 տարիներին կայանում է միջազգային ձևաչափով։ Բացի Հայաստանից, մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացնում ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Իրանից, Սիրիայից, Բելառուսից, Լիտվայից։

Մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում մշտապես ընդգրկվում են հանրապետության լավագույն մասնագետները, որոնք համբերատար ունկնդրում ու արդարացիորեն գնահատում են յուրաքանչյուր մասնակցի երաժշտական եւ վոկալային լավագույն կարողությունները։ Այս տարի, «Արտ մյուզիքի» եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում էին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս, ակորդեոնահար Արմեն Մկրտչյանը, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի երաժշտական բաժնի վարիչ եւ դասախոս, ակորդեոնահար, կոմպոզիտոր, դիրիժոր Վաչագան Հովհաննիսյանն ու հայտնի դաշնակահար, ստեղնաշարային գործիքների վարպետ Էդգար Հայրապետյանը, որոնք իրենց վճռական ու մասնագիտական լսողությամբ բացահայտեցին մրցույթի այս տարվա 7 լավագույններին։

Մրցույթ-փառատոնի յոթ գլխավոր մրցանակներից 4-ը վաստակեցին հայաստանյան մասնակիցները, իսկ մյուս 3 մրցանակներն ուղեւորվեցին Լիտվա։

Նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, այս տարի եւս արտերկրից հայտ ներկայացրած մասնակիցները ելույթ ունեցան հեռավար ձեւաչափով։ Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի երաժշտական ու արվեստի դպրոցների շուրջ 2000 սաներ, իրենց ստեղծագործական աշխատանքներով՝ վոկալ, գործիքային կատարումներով մրցեցին լավագույնի կոչմանն արժանանալու համար:

Ձեզ գուցե հետաքրքրի