Երևան +17°
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:15 11-03-2021

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԼԱՎՐՈՎԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ, ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԼԻԲԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԸ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան էջում գրել է, որ Քաթարի Դոհա միջազգային օդանավակայանում հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի արտգործնախարարը Դոհա է ժամանել Ռիադից, իսկ Չավուշօղլուն ՝ Բիշքեկից:

«Ես Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել եմ մեր հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», - ասել է թուրք նախարարը:

Նա հավելել է, որ այսօր հիմք է դրվել «Աքկույու» ԱԷԿ-ի 3-րդ էներգաբլոկի գործարկմանը և հույս է հայտնել, որ կայանը լավ կծառայի թուրք ժողովրդին:

Չավուշօղլուն ասել է նաև, որ Թուրքիան մտադիր է այս տարի զբոսաշրջության ոլորտում հասնել նախահամաճարակային ցուցանիշների: