Ներքին 5 տարի առաջ - 13:30 10-03-2021

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ 2 ԴԵՊՔ

ԱՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ մարտի 8-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021թ. կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3.531 քաղաքացու հետազոտություն, որից 514-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ՄԻնչ օրս Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2.398 դեպք: Կատարվել է 20.979 թեստավորում:

Ամենից շատ դիտված