Արտաքին 5 տարի առաջ - 15:15 01-02-2021

ԼԱՏՎԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱԼԻՔՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ

Լատվիական խոշորագույն կաբելային օպերատոր Tet-ը փետրվարի 1-ից դադարեցնում է ռուսական մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը՝ «Պեռվիյ կանալ», «ՆՏՎ Միր», «Ռեն ԹիՎի Բալթիա», «Կինոկոմեդիա» և «Կինոմիքս»: Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ:

«Հեռուստաալիքներ ներկայացնելու իրավունքի անորոշության և ռեժիմը չկատարելու պատճառով պատժամիջոցների մտավախության պատճառով Tet-ը դադարեցնում է ՊԲԿ, «ՆՏՎ Միր», «Ռեն ԹիՎի Բալթիա», «Կինոկոմեդիա» և «Կինոմիքս» հեռուստաալիքների վերաթողարկումը՝ դրանք փոխարինելով այլ համարժեք հեռուստաալիքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ ընկերությունը հարցումներ է ուղարկել Լատվիայում ալիքների մատակարար TEM LV ՍՊԸ-ին, բայց իրավական որևէ նշանակալի տեղեկություն չի ստացել, ուստի չի կարող գնահատել ալիքների հետագա հեռարձակման ռիսկերը:

Հեռուստաալիքները կփոխարինվեն ուրիշներով՝ LTV7, 1+2, 3+, «Միր», TVCi, «Դոժձ», UATV, «Զդոռովոյե ԹիՎի», Eureka HD, «Պյատնիցա», Current Time, TV21:

Ավելի վաղ Baltnews-ի և Sputnik Latvia-ի աշխատակիցները մեղադրվում էին ԵՄ պատժամիջոցները խախտելու մեջ:

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից