Ներքին 5 տարի առաջ - 13:46 28-01-2021

«ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ԱՊՐՈՒՄ, ՈՐԻՑ ԱՆԿԱՍԿԱԾ ՊԻՏԻ ԴՈՒՐՍ ԳԱ ԱՌԱՎԵԼ ԶՈՐԵՂ»․ ՀՀ ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը զինվորագրված գեներալներից, սպաներից ու զինվորներից մինչեւ աշխարհազորայիններ ու կամավորականներ։

Պատահական չէ, որ այս օրը մասնագիտական տոն լինելուց բացի նաեւ համապետական եւ համազգային տոն է մեր հանրային ընկալման մեջ: Այս գիտակցումը առավել ամրացավ վերջին իրադարձությունների բերումով, երբ բոլորս մեր տեղերում անդամագրվեցինք հայրենիքի պաշտպանության գործին՝ առաջնագծից մինչեւ թիկունք դառնալով հայոց բանակի մեծ ընտանիքի մի մասնիկը:

Հիրավի, այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից անկասկած պիտի դուրս գա առավել զորեղ, կայացած ու ժամանակի մարտահրավերներին պատրաստ: Անվտանգային նոր իրողություններին մեր բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական, եւ սրանում բոլորիս անելիքը չափազանց մեծ է:

Իհարկե, բանակի օրը տոն լինելուց զատ ունի նաեւ հիշատակի խորհուրդ․ այսօր մենք հիշում եւ ոգեկոչում ենք նաեւ բոլոր այն նվիրյալներին, որոնք կանգնած էին հայոց բանակի ստեղծման ակունքներում, նրանց, ում հերոսության, իսկ հաճախ եւ կյանքի գնով հաղթեցինք ինչպես 1991-1994 թթ. Արցախյան պատերազմում, այնպես էլ դիմակայեցինք վերջին պատերազմական գործողություններում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս համազգային այս տոնի առթիվ: Փա՛ռք Հայոց բանակին»:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա