Արտաքին
Ոչ մի պետություն չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով․ Ղազախստանի փոխարտգործնախարար
15:42 22-11-2023
Ղազախստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կայրաթ Ումարովը հայտարարել է,որ ոչ մի պետություն չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն իր անդամակցությունը դադարեցնելու համար։
Վաշինգտոնը պնդում է, որ ՌԴ-ն «Վագներ»-ին հանձնարարել է «Հեզբոլլահ»-ին ՀՕՊ միջոցներ փոխանցել
15:30 22-11-2023
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է նաև, որ Թեհրանն այդ աջակցության դիմաց դիտարկում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրելու հնարավորությունը՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար:
Մոսկվան հուսով է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ-ում
15:23 22-11-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։
Զելենսկու խնդրանքով Եվրախորհրդարանը Ուկրաինայում ներկայացուցչություն կբացի
15:09 22-11-2023
Եվրախորհրդարանը համաձայնել է ներկայացուցչություն բացել Ուկրաինայում՝ Գերագույն ռադային աջակցությունն ուժեղացնելու և Եվրախորհրդարանի հանձնաժողովների հետ կապեր հաստատելու համար։
Էրդողանը զգուշացնում է՝ Իսրայելի ատոմային ռումբը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար
14:51 22-11-2023
Էրդողանը պնդել է, որ Իսրայելը ատոմային ռումբ ունի, ինչի կապակցությամբ Թուրքիան բողոք է ներկայացրել համապատասխան մարմիններին։
ԱՄՆ պետաքարտուղարը կրկին Իսրայել կայցելի
14:28 22-11-2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախատեսում է հաջորդ շաբաթվա սկզբին նորից այցելել Իսրայել։
Եվրախորհրդարանը քննարկել է ռուս-ֆիննական սահմանին փախստականների հետ կապված իրավիճակը
14:20 22-11-2023
Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցած միջադեպը, քննարկման առիթ է դարձել Եվրախորհրդարանում, որին մասնակցել են պատգամավորները, Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները:
Հրանտ Դինքի մարդասպանին կրկին ազատազրկում է սպառնում
14:07 22-11-2023
Պոլսի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուր Սամասթին, ով նոյեմբերի 15-ին ազատ էր արձակվել, կարող է կրկին հայտնվել բանտում։
Ալիևը կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա
13:47 22-11-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա:
ԱՄՆ-ն մտահոգված է, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել ՌԴ-ին
13:30 22-11-2023
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։
Կարմիր խաչը վստահեցնում է՝ պարբերաբար այցելում են Բաքվում պահվող հայերին
13:06 22-11-2023
Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը վստահեցրել է, որ կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերին:
Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
12:30 22-11-2023
Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև քառօրյա հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել
11:15 22-11-2023
Իսրայելի կառավարությունը մի քանի ժամ տևած քննարկումներից հետո համաձայնել է ՀԱՄԱՍ-ի հետ քառօրյա հրադադարի հաստատմանը։
Քաթարը հաստատել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հումանիտար դադարի մասին համաձայնությունը
09:27 22-11-2023
Հումանիտար դադարի մեկնարկի ժամանակը կհայտարարվի 24 ժամվա ընթացքում:
BRICS-ի երկրները Գազայում հումանիտար հրադադարի կոչ են արել
23:10 21-11-2023
BRICS-ի երկրները պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով հումանիտար հրադադարի կոչ են արել Գազայի հատվածում:
Թուրքիայում ստեղծվել է սահմանային կառավարման գլխավոր վարչություն
22:49 21-11-2023
Հավելենք, որ հիշյալ վարչությունը փոխարինելու է սահմանային կառավարման շրջանային վարչությանը:
ԼՂ–ից տեղահանվածների համար ևս 4,1 մլն դոլար կտրամադրվի. Սամանտա Փաուեր
21:45 21-11-2023
Նա այդ մասին գրել է X–ի իր միկրոբլոգում։
Գազայում տիրող հումանիտար աղետը խորը մտահոգություն է առաջացնում․ Պուտին
21:18 21-11-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար աղետ է, որը խորը մտահոգություն է առաջացնում։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշում է՝ մոտ են Իսրայելի հետ զինադադարի համաձայնությանը
21:05 21-11-2023
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ պաղեստինյան դիմադրության շարժումը միջնորդների միջոցով մոտ է Իսրայելի հետ զինադադարի համաձայնությանը։
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում. Die Zeit
20:30 21-11-2023
Արևմտյան քաղաքական գործիչները պնդում են՝ Ռուսաստանը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում, սակայն ինչ կլինի, եթե դա տեղի ունենա:
Ստամբուլում կայացել է թուրք և ռուս փորձագետների քննարկում
20:18 21-11-2023
Միջոցառումը կրել է «Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործարար համագործակցության խոստումնալից ուղիների ընդլայնում» խորագիրը:
Ռաիսին Իսրայելին մեղադրել է Գազայում արգելված զենքեր օգտագործելու համար
20:10 21-11-2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում միջազգային կոնվենցիաներով արգելված զենք օգտագործելու համար։
Գազայում ավելի քան 2 միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի
19:13 21-11-2023
Գազայի հատվածում առնվազն 2․2 միլիոն մարդ պարենային հրատապ օգնության կարիք ունի։
Ադրբեջանն Ուկրաինային էլեկտրական սարքավորումներ է ուղարկել
18:50 21-11-2023
Ադրբեջանի կառավարությունը Ուկրաինա է ուղարկել օգնության հերթական խմբաքանակը, որը ներառում է էլեկտրական սարքավորումներ։