Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 21:45 21-11-2023

ԼՂ–ից տեղահանվածների համար ևս 4,1 մլն դոլար կտրամադրվի. Սամանտա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար 4,1 մլն դոլար լրացուցիչ գումար կտրամադրվի։ Նա այդ մասին գրել է X–ի իր միկրոբլոգում։

Հաշվի առնելով լրացուցիչ ֆինանսավորումը` 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար ամերիկյան մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կկազմի մոտ 28 մլն դոլար։

Աջակցությունը կուղղվի շուրջ 74 000 փախստականի և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը։ Այս ֆինանսավորումը կբարձրացնի կենսական պարենային օգնությունը և կապահովի մարդասիրական պաշտպանություն ու ժամանակավոր ապաստան։

Հիշեցնենք` Սամանտա Փաուերը սեպտեմբերին այցելել էր Հայաստան և հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների համար 11,5 մլն դոլար կհատկացնի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը