Արտաքին 2 տարի առաջ - 19:13 21-11-2023

Գազայում ավելի քան 2 միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի

Գազայի հատվածում առնվազն 2․2 միլիոն մարդ պարենային հրատապ օգնության կարիք ունի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը:

«Գոյություն ունեցող սննդի համակարգերը վերանում են: Կարիքավորներին օգնելու համար ՊՀԾ-ին և մեր գործընկերներին անհրաժեշտ են ավելի լավ հասանելիություն և ռեսուրսներ, ինչպիսիք են վառելիքը, գազը և կապը»,- հայտնում է կազմակերպությունը։

Հաղորդվում է, որ պարենային և դրամական օգնություն է տրամադրվել ավելի քան 700 հազար պաղեստինցիների Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին։

Ավելի վաղ կազմակերպությունն ուշադրություն էր հրավիրել այն բանի վրա, որ հակամարտության սկզբից ի վեր Գազա է մտնում անհրաժեշտ պարենի ընդամենը 10%-ը:


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել