Արտաքին 2 րոպե առաջ - 11:33 27-11-2026

Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման օգտին․ Կոպիրկին

Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին, ինչը թույլ կտա ամբողջությամբ բացահայտել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում. միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։

Նրա խոսքով՝ ռուս-չինական փոխգործակցությունը միջազգային անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկն է և գլոբալ հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնը։

«Ռուսաստանն ու Չինաստանը համախոհների հետ միասին նպաստում են ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կառուցմանը և Եվրասիայում հավասար ու անբաժանելի անվտանգության և համագործակցության տարածքի ձևավորմանը, որի մաս է կազմում նաև Հարավային Կովկասը»,- ասել է Կոպիրկինը։

Դիվանագետը նշել է, որ Մոսկվան և Պեկինը «խթանում են» Եվրասիական տնտեսական միության և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ պայմաններ ստեղծելով մայրցամաքի համատեղ տնտեսական զարգացման համար։

Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ աջակցում է ԱՏՏՀ-ում (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) Չինաստանի նախագահությանը և Պեկինի կողմից նախանշված ֆորումի աշխատանքի առաջնահերթություններին, որոնց թվում են բաց լինելը, նորարարությունները և փոխկապակցվածությունը։

Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի տնտեսությունները օրգանապես լրացնում են միմյանց, իսկ երկրների միջև ապրանքաշրջանառությունը չորրորդ տարին անընդմեջ գերազանցում է 200 միլիարդ դոլարը։

Մոսկվան և Պեկինը ամրապնդում են տրանսպորտային կապերը, համատեղ յուրացնում են Հյուսիսային ծովային ուղին, իրականացնում են նախագծեր խաղաղ ատոմի ոլորտում, համագործակցում են տիեզերական ոլորտում և արբանյակային նավիգացիայի բնագավառում։ Ընդլայնվում է փոխգործակցությունը գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում