Արտաքին 6 ժամ առաջ - 23:27 26-11-2026

ԱՄՆ-ն ավելի շատ զենք և զինամթերք է արտադրում, քան երբևէ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ ավելի շատ ռազմական տեխնիկա և զինամթերք է արտադրում, քան երբևէ։

«ԱՄՆ-ը երբեք այսքան մեծ ծավալով ռազմական տեխնիկա և զինամթերք չի արտադրել, որքան հիմա։ Մեր պահեստները շուտով կլցվեն, և երբ դա տեղի ունենա, ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներն ու գործընկերները հսկայական օգուտ կստանան դրանից»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։ Նա, սակայն, արտադրության ծավալների վերաբերյալ կոնկրետ տվյալներ չի ներկայացրել։

Անդրադառնալով չորեքշաբթի Ֆլորիդա նահանգում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կայացած հանդիպմանը՝ Թրամփը հավելել է. «Ես ՆԱՏՕ-ին տեղեկացրել եմ մեր պաշտպանական ընկերությունների գրանցած անհավանական առաջընթացի մասին։ Դրանք կառուցում են ավելի քան 20 նոր գործարան»։
Նրա խոսքով՝ այդ ընկերությունները հիմնականում կենտրոնացած են Patriot և THAAD հակաօդային պաշտպանության համակարգերի, Tomahawk թևավոր հրթիռների, ինչպես նաև այլ հարձակողական և պաշտպանական սպառազինությունների արտադրության վրա, որոնց մասին հանրությունը և այլ երկրները դեռ տեղեկություն չունեն։

Ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում, Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան պաշտպանական ընկերությունները կառուցում են ավելի քան 22 գործարան՝ ԱՄՆ սպառազինության արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով։ Խոսքը, մասնավորապես, Patriot և THAAD հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև Tomahawk թևավոր հրթիռների արտադրության մասին է։

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
08:23 Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ «Հրապարակ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
10:00 Լուսահոգի «Եվրոպայի Սերգեյի» ՈւՎԿ֊ի շահույթը 5 անգամ կրճատվել է
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
10:35 Քրեական ոստիկանները բացահայտել են uեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորվել է. ՆԳՆ
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում