Մամուլ 3 ժամ առաջ - 07:58 27-11-2026

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում նախապատրաստական, կազմակերպչական եւ այլ աշխատանքներում նշանակալի ներդրում ունենալու համար որոշ անձանց պարգեւատրել է «COP17» արծաթե հուշադրամով։

Այդ հուշադրամը հոկտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական բանկն էր շրջանառության մեջ դրել՝ նվիրված ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ։

Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Թողարկվել է 300 հատ։ Մեզ հետ զրույցում ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հուշադրամը թողարկվել է միայն ներկայացուցչական նպատակներով` վաճառքի չի հանվել։

Ո՞ր կառույցի պատվերով են թողարկվել հուշադրամները։ Արձագանքեցին՝ ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ նախաձեռնությունն է։ Հուշադրամի արժեքը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, 59 հազար դրամ է։ Այսինքն՝ միայն 17.7 մլն դրամ ծախսվել է 300 հուշադրամի համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում