Ներքին 1 ժամ առաջ - 11:00 21-11-2026

Էս փողոցին ավտոն չի դիմանա, տանկ է պետք, БТР-ով պիտի անցնես. Սավոյան փողոցի բնակիչների ահազանգը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի Սավոյան փողոցի բնակիչները հերթական անգամ ահազանգում են իրենց թաղամասում տարիներ շարունակ չլուծվող խնդիրների մասին։ Քանդված ու ցեխոտ փողոցներ, թափառող շներ․ բնակիչների խոսքով՝ այստեղ ապրելու պայմանները գնալով ավելի են բարդանում, իսկ իրենց բարձրաձայնած խնդիրները շարունակում են անտեսված մնալ։

Փողոցն այնպիսի վիճակում է, որ բնակիչները կատակով, բայց միաժամանակ դժգոհությամբ ասում են՝ սովորական ավտոմեքենայով այստեղ անցնելն արդեն փորձություն է, տանկ կամ БТР է պետք։

Բնակիչների խոսքով՝ անձրևային եղանակին փողոցը վերածվում է ցեխի, իսկ փոսերն ու քանդված ճանապարհահատվածները դժվարացնում են ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների տեղաշարժը։

Թաղամասի մեկ այլ խնդիր էլ թափառող շներն են, որոնց առկայությունը լրացուցիչ անհանգստություն է պատճառում բնակիչներին։

Սավոյան փողոցի բնակիչները բարձրաձայնում են՝ ցանկանում են պարզապես ունենալ անցանելի ճանապարհ և անվտանգ միջավայր։ Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ նույն խնդիրների մասին ահազանգում են, սակայն տեսանելի լուծումներ այդպես էլ չեն ստանում։

Մանրամասները` տեսանյութում։


Անահիտ Չալիկյան