Ներքին Տեսանյութ 14 ժամ առաջ - 19:12 20-11-2026

Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան

Տիկին Ղահրամանյան, ջան, դու էս մարդկանց դոշին քարտեզ որտե՞ղ ես տեսել, դա «բռոշկա» է, որը, որպես կանոն, կրում են կանայք, հիմա դառել ա «յունիսեքս», կրում են բոլորը, երկիրը սարքել են խաղալիք, դրած բաժանում են, պեչենի են թխում, ուտում:

Այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը:

«Սա քարտեզ չի, սա սիմվոլ ա, ես աշխարհիի շատ երկրների խորհրդարաններում եմ եղել, միայն երկու երկրի խորհրդարանում կա, որ սիմվոլիկ պատկեր ա փակցված, մեկը՝ Ադրբեջանի, վերջին տարիներին՝ Հայաստանի, Ադրբեջանում պատկերել են, որ ցույց տան, թե ինչ ա են իրենց հավակնությունները, Հայաստանում պատկերեցին այն պահից, երբ որ ցույց տվեցին, թե ինչից են իրենք հրաժարվել: Այս սիմվոլները շատ վտանգավոր են, զգուշացեք այս վտանգավոր խաղալիքներից, սիրելի քաղաքացիներ»,- հավելեց պատգամավորը:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված