Արտաքին 4 տարի առաջ - 17:12 20-11-2021

Ամերիկացին ստեղծել է բետոնե բլոկները ծակող հսկայական խաղալիք ատրճանակ

Ամերիկացի Մայքլ Փիքը որոշել է վերստեղծել իր սիրելի մանկական խաղալիքը մեծ մասշտաբներով։ Արդյունքում նրա Nerf ատրճանակն ունեցել է 3,81 մետր երկարություն։ Սա երեք անգամ մեծ է բնօրինակից: Այս մասին գրում է mir24.tv կայքը։

Ատրճանակի ստեղծումը դարձել է յուրօրինակ հոբբի Ալաբամա նահանգի բնակչի համար։ Սակայն նա ստիպված է եղել օգտագործել մասնագիտական ​​հմտություններ, քանի որ ինժեներ է։ Փիքի առաջին գործը գծագրելն էր, այնուհետև սկսել է պատրաստել մասերը: Դրանց մի մասը փայտից էին։ Մնացածը գյուտարարը տպել է 3D տպիչի վրա:

Հսկայական զենքի փամփուշտներն ունեն 30 սմ երկարություն: Դրանք, ինչպես խաղալիք ատրճանակի բնօրինակը, պատրաստված են խորանարդիկից և պլաստիկե գլխիկներից:

Մայքլ Փիքի զենքը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում