Ներքին 16 ժամ առաջ - 17:02 20-11-2026

Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը ՀԷԿ ունի՝ կոչ անելով ճշտել այդ տեղեկությունը, որպեսզի հանրության շրջանում թյուր պատկերացում չձևավորվի։

Այս մասին նա ասել է եղբոր գործով դատական նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով նախկին իշխանությունների հետ ունեցած կապերին՝ Կարապետյանը նշել է, որ ինքն ընդդիմադիր չի եղել ՀՀԿ-ում, այլ եղել է «առողջ ուժ»։ Նրա խոսքով՝ կուսակցությունը նման վիճակի են հասցրել «ոչ առողջները»։

Կարապետյանը նաև նշել է, որ բարեկամական հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, սակայն իր որոշումները կայացնում է սեփական խղճի համաձայն։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը իրեն հեռացնելու հնարավորություն տալու առաջարկին՝ Կարապետյանը հակադարձել է՝ նշելով, որ վարչապետը կարող է ինքնակամ հեռանալ։

«Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա, հասկանում ենք՝ հոգնել ես։ Գնա, որ քեզ էլ չհիշեն»,– ասել է Կարեն Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի