Երևան +13°
Ներքին 8 ամիս առաջ - 11:10 16-08-2023

Լարված իրավիճակ Արցախում․ խաղաղապահները սպառնում են БТР-ով անցնել մեքենաների վրայով

Արցախում այս պահին լարված իրավիճակ է, ռուս խաղաղապահները սպառնում են ՀՄՄ-ով (БТР) անցնել իրենց ճանապարհը փակած քաղաքացիական անձանց մեքենաների վրայով։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Միջանցքի ապաշրջափակման շարժման» անդամները փակել էին ռուս խաղաղապահների ճանապարհը՝ պահանջելով հրատապ միջոցներ ձեռնարկել՝ Բերձորի միջանցքը բացելու համար։

Ակցիան նախաձեռնող խմբի անդամներից մեկն ակցիայի ընթացքում նշեց, որ խաղաղապահները Արցախում տեղակայվելուց հետո միայն մեկ անգամ են կիրառել մարտական տեխնիկան՝ այն էլ խաղաղ բնակչության դեմ։

«Գեներալ Վոլկովն է թույլ տվել, որ ադրբեջանցիները փակեն միջանցքը, հիմա մենք էլ փակել ենք իրենց ճանապարհը։ Տեսնում եք, ինչպես են նրանք դիմադրում, եթե այն ժամանակ էլ այսպես դիմադրեին՝ հիմա միջանցքը բան կլիներ»,-ասաց ակցիայի անդամներից Արթուր Օսիպյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․