Ներքին 47 րոպե առաջ - 13:10 22-10-2026

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի։

Նշվել է, որ բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։ Ներկայացվել են նաև հաջորդ տարվա անելիքները։ Քննարկվել է միաժամանակ մի քանի հատվածում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով աշխատուժի և մասնագետների թիվը։

Կարևորվել է նաև ձմռան ամիսներին նախապատրաստական աշխատանքների, մասնավորապես՝ քարերի մշակման և անհրաժեշտ նյութերի պատրաստման կազմակերպումը՝ հաջորդ փուլում աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով։

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական աշխատանքների ընթացքում հուշահամալիրի այցելուների համար հնարավորինս հարմարավետ և անվտանգ պայմանների ապահովումը` ևս մեկ անգամ ընդգծելով բարձր որակի և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է