Հայ և թուրք լրագրողները «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրի» ընթացքում այցելել են Ստամբուլում բնակվող հայ գործարար՝ Արետ Նիշան Թոփուզօղլուին (Արետ Նշան) պատկանող «Topuz Soğutma Isıtma Sanayi ve Ticaret A.Ş.» ընկերություն և ծանոթացել դրա գործունեությանը, արտադրատեսականուն ու արտահանման ուղղություններին։
Նշենք, որ ընկերությունը պլաստիկե դետալներից արտադրում է լվացքի մեքենաների և այլ կենցաղային տեխնիկայի պահեստամասեր։
Հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արետ Նշանն անդրադարձել է ընկերության գործունեությանը, Հայաստան-Թուրքիա առևտրային կապերին, երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորություններին և սահմանների բացման հեռանկարներին։
Հայ գործարարը նշել է, որ մինչև 2000 թվականը համագործակցել են Թուրքիայում հայտնի «Arçelik» ընկերության հետ, որն արտադրում է կենցաղային տեխնիկա՝ լվացքի մեքենաներ, սառնարաններ և սպասք լվանալու մեքենաներ։ Նա հայտնել է, որ իր ընկերությունը հիմնականում ներմուծումներ է անում Իտալիայից ու Չինաստանից և արտահանում Եվրամիության երկրներ ու Թուրքիային սահմանակից երկրներ։
Արետ Նշանը, խոսելով Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններից, նշել է, որ իր ընկերությունն առաջին անգամ Հայաստան ապրանք է արտահանել մոտ մեկ ամիս առաջ։ Նաև հայտնել է, որ մինչ այդ իր ընկերությունը ոչինչ չի արտահանել Հայաստան։ Նա նկատել է տվել է դեպի Վրաստան արտահանումների ծավալը բավականին մեծացել է։
«Իհարկե, մտածում եմ դեպի Հայաստան արտահանում անելու մասին, արդեն իսկ շատ երկրներ ենք արտահանում ու կարծում եմ, որ իմ ընկերության արտադրանքը Հայաստանում հետաքրքրություն կառաջացնի։ Շուտով ծրագրում եմ այցելել Հայաստան և միգուցե ձեր՝ այսօրվա այցն այդ գործընթացն ավելի կարագացնի»,- ընդգծել է հայ գործարարը։
«Երբ բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը, շատ կցանկանամ, որ իմ ընկերությունն ու արտադրվող ապրանքները ներկայացվեն Հայաստանում», – եզրափակել է Արետ Նիշանը։
Աղբյուր՝ Ermenihaber.am