Արտաքին 45 րոպե առաջ - 17:33 16-10-2026

Մբապեն և նրա մայրը ցուցմունք են տվել կոռուպցիայի գործով

Կիլիան Մբապեն և նրա մայրն ու գործակալ Ֆայզա Լամարին ցուցմունք են տվել կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։

Հետաքննությունը կապված է Ֆրանսիայի հավաքականի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Մոհամեդ Սանհաջիի գործունեության հետ։

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ֆուտբոլիստը հարցաքննվել է սեպտեմբերի 30-ին, իսկ նրա մայրը՝ հոկտեմբերի 9-ին։ Լամարին, մասնավորապես, կասկածվում է չորս վիզա ստանալու հարցում Սանհաջիից օգնություն խնդրելու մեջ։ Քննությունն ունի կասկածներ նրա ներգրավվածության վերաբերյալ, սակայն պաշտոնական մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցներ դեռևս չկան։

Ինչ վերաբերում է Կիլիան Մբապեին, ապա քննիչներն ուսումնասիրում են ֆուտբոլիստի կողմից Սանհաջիին կատարված 60 300 եվրոյի չափով փոխանցումը, որը հատկացվել է ԱԱ-2022-ի պարգևավճարներից։ Այդ գործարքից մեկ ամիս անց անվտանգության նախկին ղեկավարն ուղեկցել է հարձակվողին Կամերուն կատարած ուղևորության ժամանակ, որտեղ ֆուտբոլիստն այցելել էր բարեկամներին: Իրավապահներն այժմ փորձում են պարզել այս իրադարձությունների հնարավոր կապը։

Մոհամեդ Սանհաջիին դեռևս սեպտեմբերի 16-ին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, ազդեցության չարաշահման, խարդախության և փողերի լվացման կասկածանքով։