Ներքին 38 րոպե առաջ - 22:12 15-10-2026

ԱԺ-ի մոտ բախվել են «Tesla»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել ու հարվածել է մայթին կանգնած 3 հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի մոտ, բախվել են «Tesla» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, ապա բախվել լուսակիրի մոտ կանգնած 3 քաղաքացու, ինչից հետո մոտոցիկլավարն ու այդ երեք քաղաքացիները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: