Ներքին 1 ժամ առաջ - 10:45 15-10-2026

ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի այցը Հայաստան: Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ մամուլի խոսնակը։

ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՄԱՆ-ից հայտնել էին՝ Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: