Ուղիղ եթեր
Ներքին 52 րոպե առաջ - 11:47 15-10-2026

Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին հոկտեմբերի 16-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- /Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ենոքավան բնակավայրի հարակից տարածքում՝ Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ 8+300-կմ8+400 հատվածում, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ից մինչև 17։00, նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ։

Բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։