Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 12:19 15-10-2026

Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան

Ըստ flightradar24 կայքի՝ այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան: Տաջիկական «Somon Air» ընկերության Boeing 737-8GJ օդանավը երեկ Դուշանբեից է Բաքու մեկնել: Այս մասին տեղեկացնում են Ազատությունից:

Տաջիկստանի նախագահը, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ երեկվանից ժամանել են Բաքու՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման գագաթնաժողովին: Boeing 737-8GJ օդանավը, սակայն, չի սպասարկում Տաջիկստանի նախագահին:

Հայաստանը նույնպես սպասում է պաշտոնական պատվիրակությունների, COP17-ի շրջանակում անցկացվելու է Առաջնորդների գագաթնաժողով։