Բրիտանական գահաժառանգ արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատի մոտ անսպասելիորեն միացել է կրիկետի խաղին՝ ցուցադրելով իր մարզական հմտությունները և զվարճալի պահեր պարգևելով հավաքվածներին։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ուիլյամի հետ խաղացել են նաև հայտնի կրիկետիստներ, այդ թվում՝ Անգլիայի նախկին ավագ Ջո Ռութը, որը գովեստի խոսքեր է ասել արքայազնի խաղի մասին։
Սակայն ամենաուշագրավ պահը տեղի է ունեցել, երբ Ուիլյամը հանդիպել է իր սիրելի թիմի՝ «Աստոն Վիլայի» երկրպագուին։ Արքայազնը խնդրել է նրան ցույց տալ թիմի ավագ Ջոն ՄաքԳինի՝ գոլերը տոնելու հայտնի ժեստը՝ մատներով ակնոցներ պատկերելով։
Ուիլյամն ինքն էլ է կրկնել այդ ժեստը։
Արքայազնը «Աստոն Վիլային» երկրպագում է տարիներ շարունակ և իր սերը ֆուտբոլի նկատմամբ փոխանցում է նաև ավագ որդուն՝ արքայազն Ջորջին։
Ֆոտոշարք