ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկ Թրամփի կինը՝ Լարա Թրամփը, նշել է ծննդյան 44-ամյակը՝ սոցիալական ցանցերում հայտնվելով իր մարզված կազմվածքն ընդգծող լուսանկարներում։
Երկուշաբթի ընտանիքի անդամներն ու ընկերները Instagram-ում շնորհավորել են Լարային՝ հրապարակելով համատեղ լուսանկարներ և ջերմ ուղերձներ։ Լուսանկարներից մի քանիսում ուշադրություն են գրավել նրա մարզված որովայնն ու ձեռքերի մկանները։
Լարայի ընկերուհի Քրիստին Ռատլին հրապարակել է լուսանկար, որտեղ հոբելյարը կարմիր լեգինսով և համապատասխան սպորտային կրծկալով մարզում է ձեռքերի մկանները։ Մեկ այլ կադրում Լարան նավակի վրա է՝ սպիտակ բիկինիով։
Շնորհավորանքներին միացել են նաև Էրիկ Թրամփի քույրերը՝ Իվանկա և Թիֆանի Թրամփները։
Իվանկան Լարայի և Թիֆանիի հետ լողափում արված սելֆիի հրապարակմանը կից գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, Լարա։ Ես քեզ սիրում եմ»։