«Երաժշտական երկխոսություն․ Հայաստան-Իտալիա»․ համերգներ՝ հոգևոր և դասական երաժշտության սիրահարների համա
«ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ին Երևանում և նոյեմբերի 4-ին Էջմիածնում կայանալու են «Երաժշտական երկխոսություն․Հայաստան-Իտալիա» խորագրով համերգները՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։
Իտալական Ensemble Giuseppe Sinopoli կատարելու է հայկական և իտալական հոգևոր և դասական ստեղծագործություններ։
Համերգներին ելույթ են ունենալու նաև Հայաստանից օպերային երգիչներ՝ նպաստելով հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդմանը: