Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 12:40 09-08-2022

«Yandex Weather»-ը ձկնորսության սիրահարների համար կանխատեսման հնարավորություն է ավելացրել

Yandex Weather ծառայությունն իր հավելվածում սկսել է ցուցադրել հատուկ կանխատեսում ձկնորսության սիրահարների համար։ Այս մասին հայտնել են Yandex-ի մամուլի ծառայությունից։

Հիմա ձկնորսության համար կարելի է ընտրել այնպիսի պահ, որ առանց որսի չմնաս։ Կանխատեսումը հաշվարկված է Meteum տեխնոլոգիայի միջոցով և հասանելի է Yandex հավելվածում։

Նշվում է, որ ձկնորսների համար նախատեսված հատվածում կարելի է տեսնել օդի և ջրի ջերմաստիճանը, տեղումների հավանականությունը, խոնավությունը, քամու ուժգնությունն ու ուղղությունը, տեսանելիությունը և ճնշումը։

«Որպեսզի մարդկանց համար հեշտ լինի որոշել, թե երբ պետք է դուրս գան տնից, այս հատվածում ավելացվել է արևածագի և մայրամուտի ժամանակը», - նշել է Yandex-ը։

Ընկերությունը բացատրել է, որ օգտատերերը կարող են պարզել ցանկացած ջրային ավազանի կանխատեսումը, որտեղ ցանկանում են գնալ ձկնորսության։ Ծառայությունը տասը օրվա կանխատեսում է տալիս, առաջին երկու օրերին՝ ժամային, իսկ հետո՝ երեք ժամ ընդմիջումով։ «Միայն ընթացիկ օրվա համար կա տեղումների կանխատեսում, բայց տասը րոպեի հավելումներով, ամպերի տեղաշարժին կարող եք հետևել ուղիղ քարտեզի վրա»,- ընդգծել են ընկերության մամուլի ծառայությունից։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով