Ներքին 5 օր առաջ - 10:02 12-10-2026

Դեղին մամուլի շանտաժիստ գրչակներին բնորոշ ձևով հիմա էլ փորձում է իր կեղտոտ ու արյունոտ հետքերը մաքրել. Հայկ Դեմոյանը՝ Փաշինյանի մասին

Պատմաբան Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կառավարությունում ո՞վ է մնացել

Դեղին մամուլի խմբագրին ասեք, որ պատմությունը իր գրածն ու ասածը չի։ Իր մասնակցությամբ հայ ժողովուրդը կրկին անցել է ցեղասպանության միջով ու վերջնականապես կորցրել է պետականությունը` այն դարձնելով բոլոր ուժերի պարապ վախտի խաղալիքը։

Դեղին մամուլի շանտաժիստ գրչակներին բնորոշ ձևով հիմա էլ փորձում է իր կեղտոտ ու արյունոտ հետքերը մաքրել։

Չի ստացվի։

Մեղադրանքի առաջին երկու կետերը ձևակերպվելու են հետևյալ կերպ.

ա. ցեղասպանական գործողության ու էթնիկ զտման մեջ հանցակցություն ոճրագործ կողմի հետ,
բ. կանխորոշված ելքով պատերազմի հրահրում ու բանակի պարտության սպասարկում։

Պատմությունը ՔՊ֊ի համար գրված ու արձանագրված է։ Շուտով գալու է դատաստանի ու ԻՐԱԿԱՆ արդարադատության ժամանակը։

Այդ ժամանակ կզգաք, թե որքան անողոք է ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, նշելով, որ «առաջին անգամ մենք պատմություն ստեղծող ենք, և ոչ թե վերարտադրող»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է