Ներքին 13 ժամ առաջ - 09:44 12-10-2026

Արարատ Միրզոյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին

Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱՆ-ից։