Ներքին 1 ժամ առաջ - 14:53 10-10-2026

Այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է․ Փաշինյան

Ամուլսարի հանքավայրում այսօր պաշտոնապես մեկնարկեցին ոսկու արդյունահանման աշխատանքները։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և այլք։

«Այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, ՀՀ-ինն է ու ՀՀ ժողովրդի սեփականությունն է։ Մեզ համար մեծագույն խնդիր է եղել ի ցույց դնել, որ այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Նա վստահ է, որ ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր ներդրումային ծրագրեր բերելու համար։ Փաշինյանի համոզմամբ՝ բացումն այսօր չի ուղեկցվում բողոքի ակցիաներով, որովհետև ամեն բան արվել է, որ ՀՀ քաղաքացիները սա համարեն իրենց նախագիծը։

Փաշինյանը պնդեց, թե իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ։ Ըստ նրա՝ հիմա այլևս այդ ռիսկերը տեղ չունեն։
Հիշեցնենք` Ամուլսարի հանքավայրը չէր գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։ 2023 թվականին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր բաժնետոմսերի 12,5%-ըփոխանցել է ՀՀ կառավարությանը։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 27-ին հայտարարեց` կանխատեսում են, որ 2026 թվականին 4 տոննա ոսկի կարդյունահանեն Ամուլսարից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին