Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղը Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: