Միտք Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 11:42 09-10-2026

Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում. Մանե Թանդիլյան

Շաքի գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, բազմաթիվ պատճառներից բացի նաև սահմանազատման բացակայության հետևանքն է, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Արդեն երկու տարի է՝ ուժի մեջ է մտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը, սակայն սահմանի որևէ հատվածում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում։

Մինչև կանոնակարգի հաստատումը, Տավուշի հատվածում իրականացված անօրինական սահմանազատումը նպատակ ուներ միայն կատարել Ադրբեջանի հերթական պահանջներ։

Սահմանի մնացած հատվածը սահմանազատելու դեպքում, ոչ միայն ադրբեջանական զորքերը հետ են քաշվելու տարածքների մեծ մասից, այլ հնարավոր կլինի ունենալ նաև նորմալ սահմանային անվտանգություն՝ առաջին հերթին փշալարերի միջոցով։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել սահմանազատում, հետևաբար,անհրաժեշտ է այս գործընթացի համար դիմել միջազգային գործընկերներին՝ աջակցելու սահմանազատման արագ իրականացմանը՝ որպես երկու երկրների կողմից ստանձնած պարտավորություն»։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է