Ազգային ժողովում իբր հակառուսական դիրքորոշմամբ հայտնի Վոլոդյա Հակոբյանի կենսագրությունը ուշադրության արժանացավ։
Պարզվում է՝ ավագանու նախկին անդամ, նախկին լրագրող պատգամավորն իր պաշտոնական կենսագրությունում չի ներառել «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունում աշխատելու հանգամանքը։
Բարեբախտաբար, նրա կողմից տարիներ առաջ լրացված հայտարարագրում այդ տվյալը դեռ պահպանվել էր։
Պատգամավոր Հակոբյանի մեկ այլ հայտարարագրից պարզ դարձավ, որ ՔՊ
«պաշտոնաթերթ» civic.am կայքը այլևս ՍՊԸ է և գրանցվել է 2026 թվականի մարտի 20–ին։
Հ.Գ. Հավելենք, որ համաձայն հայտարարագրի տվյալների, իր ոչ հարուստ ունեցվածքի պայմաններում Հակոբյանը ստացել է շուրջ 37 միլիոն դրամ վարկ, ինչը նշանակում է, որ համաձայն գործող բանկային համընդհանուր նորմատիվների՝ նա առնվազն պետք է գրավադրեր 47 միլիոն դրամի գույք, ինչը, ըստ հայտարարագրի, նա դեռևս չունի։