MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում:
Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում արգենտինացիները լեփ-լեցուն տրիբունաների ներքո ընկերական խաղ են անցկացրել Բենինի հավաքականի հետ ու հաղթել են 3:0 հաշվով: Լեգենդար Մեսսին դարձել է գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:
10-րդ րոպեին հանդիպումը դադարեցվել է հրավառության համար, և ամբողջ ստադիոնը ոտքի կանգնած ծափահարել է Արգենտինայի հավաքականի ավագի պատվին ու վանկարկել նրա անունը: