Իտալացի անվանի մասնագետ Անտոնիո Կոնտեն կարող էր գլխավորել սաուդյան «Ալ-Ահլին»: Այս տեղեկությունը հրապարակել է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ «Ալ-Ահլիի» ղեկավարությունը գաղտնի կապ է հաստատել Կոնտեի հետ և մասնագետին առաջարկել մեկ մրցաշրջանի համար ավելի քան 10 միլիոն եվրո աշխատավարձ:
Սակայն իտալացին մերժել է շահավետ առաջարկը, քանի որ նրա համար առաջնահերթ է մնում աշխատանքը եվրոպական թոփ ակումբներից մեկում, որտեղ նա կկարողանա պայքարել բարձրագույն տիտղոսների համար:
Հիշեցնենք, որ «Ալ-Ահլիի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ, որը Սաուդյան Արաբիա էր տեղափոխվել անցած ամռանը:
Սաուդյան Արաբիայի Պրո-լիգայի ընթացիկ առաջնության 7 տուրերից հետո «Ալ-Ահլին» վաստակել է 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Armsport