Արտաքին 51 րոպե առաջ - 15:58 03-10-2026

ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից

ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին, Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Կիևում և Ուկրաինայում ռազմական նշանակության օբյեկտների մոտակայքում օտարերկրյա քաղաքացիների և դիվանագետների գտնվելու վերաբերյալ կրկնակի նախազգուշացման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին, Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից: Հնարավոր բացասական հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են նրանք, ովքեր անտեսում են այս նախազգուշացումը», - ընդգծվում է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ ռուսական կողմը նախապես կոչ է արել Կիևում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել քաղաքը, հրաժարվել Ուկրաինա այցելելուց, իսկ երկրի բնակիչներին՝ չմոտենալ ռազմական և վարչական ենթակառուցվածքների օբյեկտներին:

«Այս նախազգուշացումը պարունակվում էր ՌԴ ԱԳՆ 2026 թվականի մայիսի 25-ի հայտարարության մեջ, օտարերկրյա գործընկերների հասցեագրված վերբալ նոտաներում և հնչել է 2026 թվականի մայիսի 27-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Մ. Յու. Գալուզինի՝ դիվանագիտական կորպուսի համար ճեպազրույցի ժամանակ», - պարզաբանվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինա չմեկնելու հանձնարարականներ իրենց քաղաքացիներին բազմիցս տվել են նաև մի շարք պետությունների իշխանություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ երկրները, Նորվեգիան, Շվեյցարիան:

«Վերջին անգամ՝ այս տարվա օգոստոսին: Արձանագրում ենք, որ ոչ բոլորն են անսացել այս նախազգուշացումներին և գիտակցաբար իրենց կյանքը մահացու վտանգի են ենթարկում:

Կիևում աշխատում են բազմաթիվ դեսպանություններ, Ուկրաինա այցելություններով մեկնում են օտարերկրյա պաշտոնատար անձինք», - ընդգծվում է հայտարարության մեջ:
Դրանում ասվում է նաև, որ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կշարունակեն զանգվածային պատժիչ հարվածներ հասցնել»:

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան