Ներքին 1 ժամ առաջ - 09:39 03-10-2026

Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան

Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է։ Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված, իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն:

Այս սնոտիաբանության հեղինակը ես չեմ՝ Նիկոլ Փաշինյանն է, ով փորձել է բացատրել, որ պետք է հավատալ խաղաղությանը, որպեսզի այն տեղի ունենա:

Դասական հիմարություն կլինի, եթե փորձեմ մեկնաբանել մանիպուլյացիաների և մարդկանց հիմարի տեղ դնելու նոմինացիայի գերաստղ Փաշինյանի մտավարժանքը:

Որքանով տեղյակ եմ, իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի: Այսինքն ստացվում է, որ իսլամական աշխարհի հազարավոր մզկիթներում, դարեր շարունակ խաղաղության ակնկալիքով արված աղոթքներն (սալաթ) անիմա՞ստ են եղել: Չէ՞, որ դրանից խաղաղություն չի եղել ու պատերազմները չեն դադարել: Թե՞ իսլամական աշխարհում չեն հավատում խաղաղությանը, բայց անիմաստ աղոթում են նրա համար:

Տասնյակ հազարավոր Քրիստոնեական եկեղեցիներում, դարեր շարունակ խաղաղության աղոթքներ են հչել, բայց միևնույն է՝ հարյուրավոր պատերազմների միջով են անցել:

Ստացվում է, որ առանց հավատալու՞ են աղոթել խաղաղության համար:

Եվ ընդհանրապես, կա՞ աշխարհում հավատքի որևէ օջախ, որտեղ չեն աղոթում խաղաղության համար, կամ աղոթում են պատերազմի համար:

Իսկ իրականում, Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է: Այն ամբողջովին կախված է, նրանց թե աշխարհում հնարավոր կլինի՞ արդյոք պահպանել գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը: Արդեն խախտվում են համաշխարհային քաղաքականության բոլոր գրված ու չգրված տաբուները»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը