Ներքին 4 տարի առաջ - 23:07 28-01-2022

Նիկոլի խունտան խորհրդարանական դիվանագիտությունից էլ ոչինչ չի հասկանում․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ նիկոլապատկան կիսագրագետների բարձրացրած վայնասունը հասկանալու համար, ԵԽԽՎ կայքում ծանոթացա ընդունված բանաձևին:

Այն, որ Եվրոպան աչքերն ամուր փակել է Հայաստանում ոտնահարվող իրավունքների, անարդարությունների և քաղաքական հետապնդումների վրա, դա մենք գիտենք: Դրա մասին տարբեր առիթներով, զրուցել ենք նաև ՀՀ ում ԵՄ անդամ երկրների որոշ դեսպաններին ու դիվանագետների հետ: Իրենք էլ գիտեն, ու առայժմ լռում են, որովհետև, երևի թե, Նիկոլն իրենց դեռ պետք է:

Այն, որ ընտրություններում հաղթող համայնքների ընդդիմադիր ղեկավարը, հայտնվում են ճաղավանդակների հետևում, դա, անշուշտ, ժողովրդավարություն է:
Այն, որ իշխող ուժի կենսագրություն չունեցող պատգամավորիկը, իրենց ուժին իրավացիորեն քննադատող մամուլին, համաժողովրդական թիվ մեկ ամբիոնից, անձնական վիրավորանք է հասցնում, դա ևս հանդուրժողական և ժողովրդավարական ուղի է:

Այն, որ չագուչով ու սպառնալիքներով զինված վարչապետը` նախընտրական քարոզարշավ է անում, դա ևս հայկական ժողովրդավարության խոշոր նվաճումն է: Այն, որ 50 հոգանոց սոցիալական բողոքի մասնակից քաղաքացիների դիմաց 250 հոգանոց ոստիկանական շուրջպար են կազմակերպում` դա ևս ժողովրդավարական է: Եվ այդպես շարունակ:

Հայկը դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն»:

Իսկ ազերիները ինչո՞ւ են դեմ քվեարկել բանաձևին, դա ևս պարզ դարձավ ինձ:

Որովհետև ոչ թե նեղվել են հայկական «ժողովրդավարությունից», այլ չեն ընդունվել իրենց առաջարկած հակահայկական, հակաարցախյան առաջարկները` ի շնորհիվ նաև Hayk Mamijanyan-ի ակտիվ ջանքերի:

Կեցցե´ս Հայկ ջան, ամեն ինչ ճիշտ է: Նիկոլի խունտան խորհրդարանական դիվանագիտությունից էլ ոչինչ չի հասկանում: Ինչ ուզում են, թող գրեն-տարածեն: Հայաստանը մեկն է, և մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը ծաղրի առարկա դարձնեն դրսից և ներսից»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց