Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 22:36 01-10-2026

ՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում

Հոկտեմբերի 1-ին Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետում կայացել է ՀՀ-ԻԻՀ միջգերատեսչական հանդիպում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ՝ Ռեզա Աքբարիի գլխավորությամբ:

Այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները:

Փոխնախարարներ Ղալեչյանը և Աքբարին գործնական պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտները:

Հանդիպման ավարտին հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան