«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ սահմանվեց 2 տարի ժամկետով ազատազրկում, դատարանը որոշեց այն պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարի փորձաշրջան։
Այս քրեական գործի հիմքում ընկած են 2024 թվականի աշնանը արված հայտարարությունները, երբ Ղազարյանը դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր։
Նշենք, որ դատախազ Հայկ Ավետյանը դատարանում միջնորդել էր Էդգար Ղազարյանի նկատմամբ նշանակել 2 տարի 6 ամիս ազատազրկում, ինչպես նաև լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում։