Ուղիղ եթեր
Արտաքին 45 րոպե առաջ - 21:50 01-10-2026

Լուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է հրամանագիր 297 մարդու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների, բելառուսական քաղաքացիություն ընդունելու մասին, հայտնում է БЕЛТА-ն։

Ինչպես հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից, նոր քաղաքացիները Բելառուս են ժամանել 28 պետություններից։ Նրանց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ղազախստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան։ Ցանկում ընդգրկվել են նաև 20 անչափահասներ։

Բելառուսական քաղաքացիություն ստացածները աշխատում են տարբեր ոլորտներում, դրանց թվում՝ գյուղատնտեսությունում, առևտրում, ծառայությունների ոլորտում, առողջապահությունում և կրթությունում։

Միաժամանակ Լուկաշենկոն մերժել է քաղաքացիություն ընդունելու վերաբերյալ վարչական իրավախախտումներ կամ քրեական հանցագործություններ կատարած մի շարք օտարերկրացիների դիմումները:

Մամուլի ծառայությունում չեն հստակեցրել, թե 28 երկրներից յուրաքանչյուրի քանի քաղաքացի է ընդգրկվել Բելառուսի նոր քաղաքացիների թվում։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
22:58 Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են տղամարդու, որի մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ. ՆԳՆ