Ներքին 47 րոպե առաջ - 14:59 25-09-2026

Հարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշեն բնակավայրը անվանել է Քյարքի և հայտարարել, որ այն Հայաստանի Հանրապետության տարածքը չի հանդիսանում՝ ակտարկելով, որ սահմանազատման համատեքստում այդ տարածքը կարող է փոխանցվել Ադրբեջանին:

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը թեմայի շուրջ ներկայացրել է հարցման արդյունքներ:

Հարցվածների 59%-ը նշել են, որ Տիգրանաշենը հայկական է, և իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին: 21%-ը նշել է, որ Տիգրանաշենը ունի ռազմավարական նշանակություն և դրա փոխանցումը Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր:

6,4%-ը նշել է, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության չպատկանող տարածք է և պետք է փոխանցվի Ադրբեջանին: Այլ կարծիքներ եղել են 3,5%-ը, դժվարացել են պատասխանել 10,1%-ը:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1001, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 22-24: