Ներքին 1 տարի առաջ - 14:09 05-09-2025

Հարցվածների 71,5 %-ը նշել է, որ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է․ GALLUP

GALLUP հայաստանյան գրասենյակը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 1,101 հոգու շրջանում անցկացված հարցման արդյունքները․

ՔՊ՝ 17,3%, Սամվել Կարապետյանի կուսակցությունը՝ 13,4%, «Հայաստան» դաշինք՝ 6,4%, ԲՀԿ՝ 3,8%, ՀՀԿ՝ 3,4 %, ԴՕԿ՝ 2,5 %, Հանրապետություն կուսակցություն՝ 1,1%, ՀՅԴ՝1,1%, Լուսավոր Հայաստան կուսակցություն՝ 1%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն՝ 0,9 %, ՀԱԿ՝ 0,8 %, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 0,8 %, Ազգային ժողովրավարական բևեռ՝ 0,8 %, Քրիստոնեաժողովրդական կուսակցություն՝ 0,5 %:

Հարցին՝ ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հարցվածների 62%-ը տոկոսը պատասխանել է «այո»։

«Երբ այդ 62%-ին հարցնում ենք՝ ո՞ւմ եք համարում քաղբանտարկյալ, ապա 71,5 %-ը նշում է Սամվել Կարապետյանին։ Բագրատ Սրբազանին նշել է 38,5%-ը, Միքայել Սրբազանին՝ 37,8 %-ը, Արմեն Աշոտյանին՝ 9,6%-ը, Վարուժան Ավետիսյանին՝ 4,6%-ը, Արթուր Սարգսյանին՝ 3,3%-ը»,-ասել է GALLUP International-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Հարցումն անցկացվել է օգոստոսի 25-30-ը: Անցկացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների